Կարդացի, որ Նիկոլի թերթում գրել են, թե Հայաստանում տեղի են ունենալու հայ-ամերիկյան զորավարժություններ։
Ես էլ մինչև հիմա կարծում էի, թե զորավարժությունների համար առնվազն զորք է պետք...
Վիճակագրության համաձայն՝ ԱՄՆ-ի անչափահաս բնակչության 20%-ը իրեն նույնացնում է «անորոշ գոյացության» հետ։ Հատկապես վերջին տասնամյակում այս ցուցանիշը հսկա աճ է արձանագրել։
Պետության սուվերեն տարածքն էլ նման է մի չքնաղ կնոջ. եթե դու չես գնահատում նրա կարևորությունը, հավուր պատշաճի չես խնամում, չես պահում ու պաշտպանում, դա քո փոխարեն անում են այլք:
Մեր հարևանությամբ պատերազմը հասել է հերթական նոր փուլին, որտեղ պատերազմի լիարժեք թատերաբեմի (այլ ոչ թե ուղղակի հարվածների թիրախի) են վերածվում նոր երկրներ։ Այս պահին փաստացի նոր ցամաքային պատերազմ է Լիբանան-Իսրայելի միջև, իսկ հերթում սպասում են Սիրիան, Իրաքը և նույնիսկ Արևելյան Աֆրիկան...